«Ավրորա»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն վստահ է՝ իրեն տրված մրցանակը պետք է վերջ դնի աշխարհում տիրող բռնությունների շղթային՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր փրկած կինը:
Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց: Այս մասին հաղորդում է Հունաստանի հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation of Greece) ֆեյսբուքյան էջը:
Ազատության հրապարկից մեկնարկել է ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
Մենք դասեր չքաղելու վատ սովորություն ունենք: Հասարակության համբերությունը, ի վերջո, սահման ունի, այն «բերնեբերան» լցվել է, իսկ իշխանությունը շարունակում է սխալ ոտնահետքերով առաջ գնալ: Կոպիտ ասած, իրենց էշն առաջ տանելով:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո:
Ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության մոտ 100 աշխատակիցներ՝ 47 մաքրուհիներ և 48 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն են 24 ժամ:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...